50 մլն դրամ ծախս, բայց ոչ մի պայման հաշմանդամություն ունեցող անձանց համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշմանդամություն ունեցող Արմեն Ալավերդյանը մայրաքաղաքում վերջերս հիմնանորոգված Փակ շուկայի գետնանցումից օգտվել չի կարող․ այն մատչելի չէ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, չկա թեքահարթակ, վերելակ կամ շարժասանդուղք:

Գետնանցումը վերանորոգելու համար համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ հատկացվեց և կես տարի ժամանակ պահանջվեց։ Բացումը երեկ էր, կարմիր ժապավենը կտրեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին՝ ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը։ Սոցցանցերում օգտատերերն արդարացի հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ ամիսներ տևած վերանորոգումից հետո գետնանցումը կահավորված չէ թեքահարթակներով և մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Թեքահարթակ չկա, որովհետև աստիճանների թեքությունը հնարավորություն չի տալու հաշմանդամություն ունեցող անձանց սայլակով բարձրանալ կամ իջնել, դրա համար որոշվել է վերելակ տեղադրել: Դա կտեղադրվի, երբ գետնանցումը աճուրդով կտրվի վարձակալության և առաջին նախապայմաններից մեկը վարձակալի առաջ, որ դրվելու է՝ լինելու է վերելակի մոնտաժումը»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ քաղաքային իշխանությունների մոտեցումը սխալ է, վերելակի տեղադրման աշխատանքները պիտի վերանորոգմանը զուգահեռ իրականացվեին․ իսկ այն, որ գումար հատկացվել է և նորոգվել է գետնանցում, որը գոնե այս փուլում  չի ծառայելու բոլորին, անարդար է և խտրական՝ ընդգծում է Հովսեփյանը։ Այո՛, գետնանցումում թեքահարթակ տեղադրել հնարավոր չէ՝ ասում է նա, այդտեղ վերելակ կամ ամբարձիչ հենահարթակ պիտի տեղադրվեր։ Բայց որպեսզի տեղաշարժման խնդիր ունեցող անձանց հարմար լինի, լավագույն լուծումը վերելակի տեղադրումն է։

«Իհարկե՝ հասկանալի է, որ պետությունը փորձում է լուծումներ փնտրել ծախսերի համար, բայց արդարացում չէ: Եթե ինչ-որ բան բացվում է հանրության համար, ապա հաշմանդամություն ունեցող անձինք էլ հենց նույն օրվանից պիտի կարողանան օգտվել»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն ասում  է՝ մայրաքաղաքում շատ են չափանիշներին չհամապատասխանող թեքահարթակները։

Մուշեղ Հովսեփյանն էլ է շեշտում` Հայաստանում խնդիրը համատարած է․ կա՛մ թեքահարթակներ չկան, կա՛մ դրանք չեն համապատասխանում մատչելիության գործող ստանդարտներին։

«Հայաստանում չկա մի վայր, որն ամբողջությամբ ստանդարտներին համապատասխանում է»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը:

Ե՞րբ կհայտարարվի աճուրդն ու ի՞նչ ժամկետներում կտեղադրվի վերելակը․ առայժմ հստակ պատասխան չկա։ Քաղաքապետարանից միայն ասում են՝ շուտով:

«Թող երկու ամիս ուշ լինի, բայց լինի արդյունավետ, որովհետև հիմա այլ լուծում չկա»,- ընդգծում է Աշոտ Սարգսյանը:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այս տարածքում է բնակվում, գետնանցումներից օգտվել չկարողանալու պատճառով ամեն օր ստիպված է լինում մի քանի հարյուր մետր ավելի անցնել։

Արմեն Ալավերդյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց անտեսված  են զգում, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնվող մատչելիության խնդիրն այդպես էլ լիարժեք լուծում չի ստանում։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան