Բաքուն ամեն ինչ անում է, որ Թուրքիան «չդավաճանի» Ադրբեջանին․ Արևմուտքը պետք է ճնշի Անկարային․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել է ադրբեջանական կողմին։ Դրանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին են փոխանցվել։ Այդ առաջարկներից, սակայն, բովանդակային մանրամասներ հայտնի չեն։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարձագանքի Բաքուն՝ հաշվի առնելով մինչ այս ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումը։

-Լավ է, որ Հայաստանը նախաձեռնություն ցուցաբերեց այդ հարցում՝ այդ առաջարկները դնելով սեղանին և ուղարկելով Ադրբեջանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին։ Եվ նույնիսկ եթե բովանդակության մասին չգիտենք, բայց շատ հավանական է, որ կան պայմաններ, որ Հայաստանը կիսում է, այն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը և այլն։ Վստահ եմ՝ կա նաև, այսպես ասենք, հավելված Արցախի մասին՝ ժողովրդի, քաղաքական իրավունքների մասին։ Եվ, թերևս, այդտեղ է Ադրբեջանի խնդիրը, որը չի ուզում, որ որևէ մեկը խոսի կամ առիթ ունենա խոսելու Արցախի մասին։ Բաքվի համար, եթե կա որևէ պաշտանական փաստաթուղթ կամ խաղաղության պայմանագիր, որտեղ գրված է, թե Արցախի ժողովուրդն իր իրավունքներն ունի, խնդիր է, քանի որ կարող է վաղը դա օգտագործվել իբրև միջոց կամ գործիք Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանն ավելի քան երկու տարի է՝ ցանկանում է իր քաղաքական հաղթանակը տեսնել, որը դեռ չկա․ կա միայն ռազմական հաղթանակ, քաղաքական՝ ոչ։ Վստահաբար, Ադրբեջանը կասի՝ 80 տոկոսով ենք ընդունում այդ պայմանագիրը, ի վերջո, Արցախի հարցը պայմանագրից դուրս կմնա։ Այդտեղ է, որ կա՛մ միջազգային հանրությունը, կա՛մ որևէ կարևոր պետություն, ասենք՝ Մինսկի խմբից (ոչ միայն Ռուսաստան), պետք է երաշխավորի Արցախի իրավունքների մասին կետը։ Չպետք է քանդել բանակցություններն այդ կետի համար, լուծում կա։

-Իսկ ո՞րն է այդ լուծումը։ Արցախի հարցը տարաձայնությունների հիմնական կետերից է։

-Ես կարծում եմ՝ շատ իրատես պետք է լինենք, դա ասում եմ ոչ միայն հայերին, այլև ամբողջ տարածաշրջանի պետություններին ու միջազգային հանրությանը։ Ի՞նչ անենք այդ ժողովրդի հետ։ Անշուշտ՝ չի կարելի կոտորել, չի կարելի տեղափոխել, բայց ի՞նչ անել։ Այդ ժողովուրդն իր իրավունքներն ունի՞, թե՞ ոչ՝ այնտեղ մնալու, այնտեղ ապրելու։ Եթե ունի, երաշխավորեք նրանց կյանքը։ Եվ միջազգային իրավունքը լծակներ, գործիքներ ունի՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի իրավունքները։ Ուրեմն՝ այդ պատասխանատվությունը միայն Հայաստանինը և Ադրբեջանինը չէ։ Ամբողջ միջազգային հանրությունը, եթե ոչ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է երաշխավորի, մեխանիզմ ստեղծի, որպեսզի Արցախի ժողովուրդների իրավունքները հարգվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան