ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Բորել

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պատասխանել է Եվրախորհրդարանի պատգամավոր Դեմետրիս Պապադակիսի հարցմանը Լաչինի միջացքի փակման առնչությամբ։

«2022 թ-ի դեկտեմբերից սկսած ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի ու դրա շուրջ իրավիճակին և հումանիտար հետևանքներին։ ԵՄ-ն մնում է լրջորեն անհանգստացած տեղաշարժի ազատության շարունակական սահմանափակումներով, որոնց հետևանքով բնակչության համար առաջանում են կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման խափանումներ։ Բարձր ներկայացուցիչ Բորելը ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ մնում է սերտ շփման մեջ երկու կողմերի հետ։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել  միջոցներ ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորություններին համաձայն՝ ապահովելու միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունը։ Ռուսաստնի պատասխանատվությունը ևս պետք է ընդգծել, որի խաղաղապահ զորախումբը վերահսկում է Լաչինի միջանցքը նույն եռակողմ հայտարարության համաձայն»,-ասվում է պատասխանում։

Նաև նշվում է, որ ԵՄ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման համար 3,6 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրել 2022 թ-ի համար։ Այն հատկացվել է Կարմիր խաչին։  «2020թ-ի հակամարտության սրացումից ի վեր ԵՄ-ն տրամադրել է մոտ 27 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանն աջակցելու համար»,-ասվում է պատասխանում։

Էմմա Չոբանյան