Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնից
Քաղաքականություն
16.02.2023 | 15:44Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ լրատվության վարչությունից։ Հարցին՝ ո՞րն է եղել ազատման պատճառը, Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը զերծ մնաց մանրամասներ ներկայացնելուց։
Ումրշատյանը Պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնին նշանակվել էր 2021 թ. հուլիսի 7–ին։ Մինչ այդ՝ 2019-2021 թթ. եղել է ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար։
Ռոզա Վարդանյան