17 մլրդ դրամ` ասֆալտապատման համար. որ ճանապարհները կվերակառուցվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Կառավարությունն ավելի քան 17 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:

«Կան ծրագրեր, որոնք 2022 թվականին սկսել ենք և շարունակում ենք, կան ծրագրեր, որոնց համար շինարարական ընկերությունները կան, և պետք է մեկնարկ լինի, և կա 24 նախագիծ, որոնցից 21-ի մեկնարկը կտանք այս տարի, երեքինը՝ 2024 թվականին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ հիմնանորոգվող, վերակառուցվող ճանապարհների երկարությունը փաթեթում 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը:

Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է 2023 թվականին ավարտին հասցնել դրանք: Վարչապետը նշեց, որ Քաջարանից Մեղրի ճանապարհի հատվածի շինարարության աշխատանքներն ավարտական փուլում են: Նախատեսվում է այս տարի ավարտել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:

«9 կմ-ն արդեն արված է, մնացածը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

«2023-ին կմեկնարկենք հետևյալ տրանսպորտային օբյեկտները՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում»,- նշեց վարչապետը: Նա նաև հավելեց, որ նախատեսվում է Ստեփանավանի Պուշկինո, Ծովագյուղի թունելը և Սպիտակի թունելը բերել ժամանակակից տեսքի:

Փաշինյանը նշեց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով, որտեղ մի հատվածը վերջնական վիճակում է:

«Պիտի առաջին անգամ արձանագրեմ, որ մենք կարծես թե առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել: Հայաստանում երբեք այդպիսի որակի և այդպիսի ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է: Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել, և իսկապես, կարծես թե, այս բոլոր ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի հայտնաբերելու միջոց են»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։