Եվրահանձնաժողովը պաշտոնապես ներկայացրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը խոսել է ուկրաինական պատերազմի հետ կապված ԵՄ պատժամիջոցների 10-րդ փաթեթով նախատեսված հիմնական միջոցների մասին։

Twitter-ում պաշտոնյան թվարկել է երեք հիմնական ուղղության սահմանափակումներ.

1․ Ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնց վաճառքն արգելված է Ռուսաստանին։ Հաղորդվում է, որ խոսքը էլեկտրոնիկայի, մասնագիտացված մեքենաների, մեքենաների մասերի, բեռնատարների մասերի, ինչպես նաև շինարարության ոլորտի ապրանքների մասին է, որոնք կարող են օգտագործել ռուս զինվորականները։

2․ Երկակի նշանակության տեխնիկական բաղադրիչների արտահանման արգելք։ Մասնավորապես, ԵՄ-ն պատժամիջոցների փաթեթում կներառի 47 տեսակի էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության համար (Եվրահանձնաժողովը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, որը Մոսկվային կամիկաձե անօդաչու սարքեր է մատակարարում)։

3․ Ընդլայնել անձնական պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիների ցուցակը. դրանում ներառվելու են զինվորականներ և քարոզչական ապարատի անձնակազմը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պատժամիջոցների ցանկում կարող են ներառվել նաև ևս երեք ռուսական բանկեր։ Խոսքը Alfa-Bank-ի, Tinkoff-ի և Rosbank-ի մասին է։

Սպասվում է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը կհաստատի Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի կապակցությամբ։

Տաթև Ֆռանգյան