Թուրքիայում 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
15.02.2023 | 12:28Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո հետցնցումները շարունակվում են։ Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ Քահրամանմարաշի Գյոքսուն շրջանում 4,6 մագնիտուդով նոր հետցնցում է եղել։
Ըստ Թուքրիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)՝ ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 09:25-ին մոտ 12,3 կիլոմետր խորությամբ։
Էմմա Չոբանյան