Մոլդովան փակել է իր օդային տարածքը՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Քիշնևի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները հայտնում են, որ Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակ է։

«Հարգելի՛ ուղևորներ, այս պահին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը փակ է, մենք սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Նրանք, ովքեր այսօր օդանավակայանում են՝ ինքնաթիռում կամ պատրաստվում են մեկնել, խնդրում ենք հանգստություն պահպանել և հետևել օդանավակայանի տեղեկատվական վահանակներին, ինչպես նաև ավիաընկերության և օդանավակայանի կայքին»,- ասվում է AirMoldova-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Որոշման պատճառները չեն ներկայացվել։

Օդանավակայանում «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ «որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով» և ուժի մեջ է մինչև տեղական ժամանակով ժամը 16.00-ն։ Միաժամանակ, մի քանի ժամով հետաձգվել են մի շարք թռիչքներ, իսկ հաջորդ թռիչքների համար ուղևորների գրանցումը շարունակվում է։

Տաթև Ֆռանգյան