Պուտինի համար երկաթուղային գաղտնի ցանց է կառուցվել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները երկաթուղային գծեր են կառուցել, որոնք տանում են դեպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր հիմնական նստավայրերը, ինչպես նաև մի քանի գաղտնի կայարաններ: Այս մասին Telegram-ալիքում գրել է «Պրոյեկտ» հետաքննական հրատարակությունը։

Ըստ հրապարակման՝ Նովգորոդի շրջանի Վալդայ քաղաքում գտնվող Պուտինի նստավայրից ոչ հեռու հսկվող երկաթուղային կայարանն է՝ ուղղաթիռային հարթակով։ Նախագծի լրագրողը հայտնաբերել է այն 2022 թվականի աշնանը Վալդայ ազգային պարկի տարածքում՝ Դոլգիե Բորոդի գյուղի մոտ։

Դատելով ուսումնասիրված արբանյակային պատկերներից՝ Պուտինի համար Վալդայի կայարանը և երկաթուղին կառուցվել են 2019 թվականին։ Դրանք օգտագործվում են բացառապես նախագահի տեղաշարժի համար, «Պրոյեկտ»-ին պատմել են տեղի երեք բնակիչներ։

Մոսկվայի մարզի Նովո-Օգարյովոյում Պուտինի նստավայրի մոտ գտնվող երկաթուղային կայարանը կառուցվել է 2015 թվականին, ցույց են տալիս արբանյակային լուսանկարները: Կայարանը գտնվում է բնակավայրից 400 մետր հեռավորության վրա։ Դրա համար հողատարածքը մասնավոր սեփականությունից հանվել է Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ, որն այն ժամանակ գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Կայարանը թաքնված է բարձր ցանկապատի հետևում։

Մինչ այդ, 2017 թվականին Սոչիում Բոչարով Ռուչեյ նախագահական նստավայրի մոտ կառուցվել է երկաթուղային հարթակ և փակուղի, որը երկաթգծից թաքնված է ցանկապատով։

Ավելի վաղ էլ «Դոսյե» հետաքննական կենտրոնը հայտնել էր, որ 2021 թվականի երկրորդ կեսից ՌԴ նախագահը սկսել է երթևեկել զրահապատ գնացքով, որն արտաքուստ քիչ է տարբերվում սովորականից։

Տաթև Ֆռանգյան