ՌԴ-ից երրորդ պատմական միգրացիան է սկսվել․ The Washington Post

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Ամերիկյան The Washington Post պարբերականը գրում է ռուսների զանգվածային արտագաղթի մասին, որը սկսվել է Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմը նշանավորեց ռուսների պատմական արտագաղթի սկիզբը»,- գրում է թերթը։

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 500,000 կամ, հնարավոր է, մինչև 1 միլիոն մարդ լքել է երկիրը Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր՝ մեկ տարվա ընթացքում, ինչը համեմատելի է 1917-ի բոլշևիկյան հեղափոխությանը և Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած արտագաղթի զանգվածային ալիքների հետ:

Նման զանգվածային արտագաղթի հետևանքները երկիրը կզգա մի քանի սերնդի ընթացքում, հավելում է WP-ն։ Ընդ որում, հնարավոր է, որ արտագաղթի ալիքը դեռ միայն սկզբնական փուլում է և հետագայում վերածվի իսկական ցունամիի։ Ի վերջո, պատերազմը, մեղմ ասած, հեռու է ավարտվելուց։

Կրեմլի մոբիլիզացիայի յուրաքանչյուր նոր փորձ, ինչպես նաև երկրում վատթարացող տնտեսական վիճակը, որը մոտ ապագայում է՛լ ավելի կվատթարանա, կհանգեցնի մեկնումների բռնկումների հերթական աճին։

Երկիրը լքած ռուսների զանգվածային հոսքը զգալիորեն ընդլայնել է ռուսական սփյուռքն ամբողջ աշխարհում և ստեղծել նորերը, պնդում է WP-ն։

Երկրների թվում, ուր ամենաշատը մեկնել են ռուսները, պարբերականը նշում է Հայաստանը, Ղազախստանը, Ֆինլանդիան, Բալթյան երկրները (Էստոնիա, Լատվիա և Լիտվա), ինչպես նաև Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը և Արգենտինան։

Տաթև Ֆռանգյան