Վրաստանի որոշումը պետք է հնարավորինս համապատասխանի ԵՄ-ի դիրքորոշմանը. Վրաստանում ԵՄ դեսպան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին ասել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի, թե ինչպիսի հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ, բայց ՌԴ-ի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման վերաբերյալ դիրքորոշումը պետք է համահունչ լինի Եվրամիության որդեգրած դիրքորոշմանը։ Այս տեսակետը նա հայտնել է Interpresnews.ge-ին տված հարցազրույցում, փոխանցում է Aliq Media-ն։

«Ռուսաստանից Ուկրաինա անարդարացի և չափազանց դաժան ներխուժումից հետո ԵՄ անդամ 27 երկրներ միաձայն որոշեցին արգելել ուղիղ ավիաչվերթերը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: Այս որոշումն ընդունեցին ոչ միայն ԵՄ անդամ երկրները, այլև շատ այլ համախոհ երկրներ: Ես հասկանում եմ իրավիճակի զգայունությունը, և սա կախված է Վրաստանից և Վրաստանի իշխանություններից, սակայն Վրաստանի որոշումը պետք է հնարավորինս համապատասխանի ԵՄ-ի դիրքորոշմանը», — ասել է դեսպանը։

Լրագրողը նաև հարցրել է Պավել Հերչինսկիին, թե ինչ է մտածում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վրացական իշխանություններին ուղղված գովասանքի մասին, ինչին դեսպանը պատասխանել է.

«Վրացիները ռուսներին շատ լավ գիտեն, պետք չէ հիշեցնել, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը կենտրոնական իշխանության վերահսկողության տակ չէ։ Իմ կարծիքով, սա փորձ է խոչընդոտելու, հետաձգելու կամ տապալելու Վրաստանի ԵՄ անդամակցության ձգտումը: Ամենևին էլ զարմացած չեմ, քանի որ սա ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դասական օրինակ է»։

Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը դադարեցվել է 2019 թվականի հուլիսի 8-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականի հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռուսական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի Վրաստան։