Մեր խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել. Ալեն Սիմոնյանը` Չեխիայի նորանշանակ դեսպանին

Լուրեր

26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական գործակցությունն ավելի կընդլայնվի եւ կխորանա․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ իրականացվող Ադրբեջանի ագրեսիայից` նորանշանակ դեսպանը հարցի հանգուցալուծման համար կարեւորել է խաղաղ երկխոսելու ճանապարհը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ իր առաքելության ընթացքում ջանքեր չի խնայելու հայ եւ չեխ ժողովուրդներին միմյանց պատմությանը, մշակույթին հաղորդակից դարձնելու համար: