Իրանը նոր հեռահար մարտական անօդաչուներ է մատակարարել Ռուսաստանին․ The Guardian

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական The Guardian պարբերականը, հղում անելով Իրանում իր աղբյուրներին, հայտնում է, որ Թեհրանն անցյալ տարի Ռուսաստան է ուղարկել հեռահար մարտական ​​անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ՝ իրանական պետական ​​ավիաընկերության նավերի և ինքնաթիռների օգնությամբ։

Աղբյուրի տվյալներով՝ խոսքը «Շահեդ կամիկաձե» անօդաչուների մասին չէ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ Guardian-ի աղբյուրները նշում են, որ Մոսկվան, ի թիվս այլ բաների, ստացել է ավելի բարդ անօդաչու սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հրթիռային հարվածներ հասցնել ավելի մեծ հեռավորությունից:

Հրապարակման մեջ ասվում է, որ 2022 թվականի նոյեմբերին 10 ռուս սպաներից և ինժեներներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Թեհրան, որտեղ նրանց ցուցադրվել են Իրանի ռազմական տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները։

Ռուսներն ընտրել են վեց «Մուջահեր-6» անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն մոտ 200 կիլոմետր հեռահարություն և կարող են երկու հրթիռ կրել յուրաքանչյուր թևի տակ, նրանք նաև հետաքրքրություն են ցուցաբերել «Շահեդ-191» և «Շահեդ-129» անօդաչու թռչող սարքերի հանդեպ, որոնք ունակ են խոցել ցամաքային թիրախները: Ի տարբերություն կամիկաձե անօդաչու սարքերի՝ նման սարքերը պետք է հարվածներ հասցնեն և վերադառնան բազա։

Միաժամանակ, Իրանը 54 հոգանոց ինժեներներից բաղկացած խումբ է ուղարկել Մոսկվա՝ օգնելու ռուս զինվորականներին սովորել կիրառել ԱԹՍ-ները։

«Ռուսաստանը, հնարավոր է, ցանկանում է ավելի բարդ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են համեմատվել թուրքական Bayraktar-TB2-ների հետ, քանի որ Ուկրաինան ավելի ու ավելի հաջող է պայքարում փոքր կամիկաձե անօդաչուների դեմ, որոնք պետք է թռչեն ցածր բարձրության վրա` մինչև հարված հասցնելը»,- նշում են հոդվածի հեղինակները:

Տաթև Ֆռանգյան