ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում այս ամիս 4-րդ խորհրդավոր օբյեկտն է խոցվել․ ըստ Սպիտակ տան՝ դրանք նման չեն չինական հետախուզական աերոստատին

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Վերջին օրերին ամերիկյան Ալյասկայում և Կանադայում խոցված օբյեկտները նման չեն Հարավային Կարոլինայի ափերի մոտ խոցված չինական հետախուզական աերոստատին, դրանք շատ ավելի փոքր են։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը, փոխանցում է VOA-ն:

«Այս առարկաները նման չէին ՉԺՀ-ի աերոստատին, շատ ավելի փոքր էին։ Մենք դրանց վերջնական բնութագրում չենք տա, մինչև դուրս չբերենք բեկորները, ինչի ուղղությամբ ներկայում աշխատում ենք»,- ասել է նա:

Հայտարարությունն արվել է՝ ի պատասխան Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի այն մեկնաբանության, որ ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ շաբաթ Կանադայի երկնքում խոցված օբյեկտը և մեկ այլ թռչող օբյեկտ, որը խոցվել է ուրբաթ Ալյասկայի Դիդհորսի մոտակայքում, աերոստատներ են:

Առաջին աերոստատը խոցվել է Հարավային Կարոլինայի ափերի մոտ փետրվարի 4-ին, երկրորդը՝ օվկիանոսի վրա՝ Ալյասկայի Դեդհորսի մոտակայքում ուրբաթ, իսկ երրորդը ոչնչացվել է շաբաթ՝ Կանադայում՝ Յուկոնի երկնքում:

ԱՄՆ իշխանությունները 24 ժամվա ընթացքում երկու անգամ կարճ ժամանակով փակել են օդային տարածքը։ Կիրակի Դաշնային քաղաքացիական ավիացիոն վարչությունը կարճ ժամանակով փակել է  Միչիգան ​​լճի տարածքը: Մինչ այդ, շաբաթ ռադիոտեղորոշիչները ցույց են տվել անոմալիաներ, և Մոնտանայում գտնվող ԱՄՆ զինվորականները հետախուզության համար մարտական ​​ինքնաթիռներ են օդ բարձրացրել:

«Նրանք կարծում են, որ դրանք եղել են աերոստատներ, այո՛, բայց շատ ավելի փոքր, քան առաջինը»,- ասել է Շումերը:

Սենատորը նշել է, որ վստահ է՝ Հարավային Կարոլինայի ափերի մոտ օվկիանոսում խոցված առաջին աերոստատի բեկորները հայտնաբերելուց հետո կպարզվի, թե ինչի համար է այն օգտագործվել։

Սպիտակ տունը հայտարարել է, որ վերջերս խոցված օբյեկտներն «այնքան էլ նման չեն» չինական աերոստատին՝ կրկնելով Շումերի նկարագրությունը, որ դրանք «շատ ավելի փոքր» են, քան առաջինը: Նաև կիրակի ԱՄՆ զինվորականները թռչող օբյեկտ են խփել Հուրոն լճի վրա՝ ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները: Սա այս ամսվա ընթացքում արդեն չորրորդ նման խոցումն է։

Կանադայի իշխանությունները ևս կիրակի փակել են օդային տարածքը Օնտարիոյի շրջանում՝ Թոբերմորիի մերձակայքում, Հուրոն լճի վրա՝ ԱՄՆ-ի հետ սահմանի մոտ:

Ելույթ ունենալով Fox News հեռուստաալիքի եթերում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքալն ասել է, որ Հարավային Կարոլինայի ափին խոցված աերոստատի առաքելությունն է եղել՝ ստանալ ամերիկյան միջուկային օբյեկտների լուսանկարները։

«Նրանք ցանկանում են լուսանկարներ, հետախուզական տվյալներ ստանալ մեր ռազմական հնարավորությունների մասին, հատկապես՝ միջուկային»,- ասել է Մաքքալը:

Տաթև Ֆռանգյան