Քրդերը ժամանակավորապես դադարեցնում են ռազմական գործողությունները թուրքական ուժերի դեմ

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը կոչ է արել իր ուժերին՝ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարում ռազմական գործողություններ չձեռնարկել թուրքական բանակի դեմ։ Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է PKK-ի քաղաքական թևի ղեկավար Ջամիլ Բայըքը, փոխանցում է ANF-ը։

«Եթե թուրքական ուժերը չհարձակվեն մեզ վրա, մեր ուժերը ոչ մի ռազմական գործողություն չեն ձեռնարկի նրանց դեմ, և այս որոշումը ուժի մեջ կմնա մինչև աղետի ավարտը»,- ընդգծել է նա։

Բայըքը նշել է, որ հազարավոր քրդեր փլատակների տակ են, և պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ նրանց հնարավորինս արագ փրկելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից տուժել է նաև հարևան Սիրիան։

Վերջին տվյալներով՝ երկու երկրներում տարերքի զոհ է դարձել ավելի քան 21,700 մարդ։

Տաթև Ֆռանգյան