Մոսկվան հայտարարել է, թե որ դեպքում կողջունի Բաքու-Երևան-Թբիլիս եռակողմ բանակցությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կարող է ողջունել եռակողմ երկխոսությունը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ, եթե այն նպաստի Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոսկվան բազմիցս ասել է իր գործընկերներին, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցել այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ, ինչպես նաև հաշվի են առնում ուժերի առկա հաստատված հավասարակշռությունը։ Եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա սա բոլորովին այլ պատմություն է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովայի խոսքով՝ հենց եռակողմ համաձայնագրերն են հիմք հանդիսանում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս ձևաչափի շրջանակում 2020 թվականից առանցքային գործընթացներ են սկսվել հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև հասարակական, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների ներկայացուցիչների միջև կապերի հաստատման ուղղությամբ։

Անդրադառնալով Անդրկովկասում ձևաչափերին՝ նա մատնանշել է 3+3 հարթակը, որն ընդգրկում է միայն Անդրկովկասի երեք պետությունները, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

«Այս մեխանիզմը թույլ է տալիս համատեղել տարածաշրջանի ավելի լայն շրջանակի երկրների շահերը: Սա, ի թիվս այլ բաների, պետք է աշխատի հարթել նրանց միջև առկա հակասությունները, զարգացնել առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերը, պայքարել ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ»,- ասել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան