Բաքվում ՌԴ դեսպանը «մտահոգված է», որ Հայաստանում ԵՄ առաքելությունը կարող է վերաճել Արցախում ներկայության

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ադրբեջանական Haqqin.az-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը։

«ՌԴ-ի և Ադրբեջանի գնահատականները հիմնականում համընկնում են։ Ցանկանում եմ պարզաբանել ՌԴ ԱԳՆ հայտարարությունների հետ կապված, որ այն ոչ թե Ռուսաստանի շահերին սպառնացող, այլ հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերին վնաս պատճառելու մասին էր, քանի որ այդ առաքելությունը ծավալվում է Հայաստանի տարածքում։ Կրկին վերադառնալով խնդիրների լուծման տարածաշրջանային ձևաչափի պահպանման կարևորությանը՝ մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Հարավային Կովկաս արտատարածաշրջանային գործոն ներմուծելու հիմքեր չկան։ Իսկ ԵՄ-ն գործերը տանում է հենց դրան, շատ անշնորհքաբար՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու։ Այս հարցում, իհարկե, ԵՄ-ն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անմիջական կցորդն է։ Նրանք դիտարկում են ԱՊՀ տարածքը որպես Ռուսաստանին հակադրվելու գոտի և փորձում աշխարհաքաղաքական բաղադրիչ ներմուծել տարածաշրջանային իրավիճակ։ Նման գործողություններն ուղղված են Ռուսաստանին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից դուրս մղելուն։ Չպետք է խաբվել «քաղաքացիական առաքելություն» եզրույթով»,- հայտարարել է Բոչարնիկովը։

Նա նշել է, որ հիմքեր կան ենթադրելու, թե այն ամբողջովին քաղաքացիական չի լինելու, և ֆրանսիացի ժանդարմներ են ընդգրկվելու առաքելության կազմում։

«Առաքելությունն ինքնին հանդիսանում է Եվրամիության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության մեքենա: Այստեղ է այն հավանականությունը, որ այն կվերաճի ինչ-որ ներկայության՝ հնարավոր ռազմական բաղադրիչներով, հնարավորություն, որ այս առաքելությունը սկսի դիտարկել Ղարաբաղի տարածքը, ինչը կլինի նրա մանդատի խախտում։ Սա ստիպում է մեզ ասել, որ կան ռիսկեր։ Իսկ եթե Ղարաբաղի տարածքում առաքելության ներկայությունն ընդլայնելու փորձեր տեղի ունենան, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար։ Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ամբողջ Հարավային Կովկասի համար։ Դա է խնդիրը: Ուստի ես նորից ու նորից վերադառնում եմ այն ​​մտքին, որ մենք՝ այս շրջանի բնակիչներս, արտաքին ուժերի կարիք չունենք մեր խնդիրները լուծելու համար»,- ասել է ՌԴ դեսպանը։

Էմմա Չոբանյան