ՌԴ-ում խստացնում են միգրանտների համար երկրում մնալու պայմանները․ միգրացիոն վճար է սահմանվելու

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում կարող են խստացնել միգրանտների համար երկրում մնալու պայմանները։ Այս մասին հայտնում են ռուսական Telegram ալիքները։

Նախկինում միգրանտներին թույլատրվում էր երկրում մնալ մինչև 90 օր՝ 180 օրվա ընթացքում։ Այժմ այդ ժամկետը նախատեսվում է երկարացնել՝ 180 օրից հասցնելով մեկ տարվա։ Իշխանությունները կարող են նաև «միգրացիոն վճար» սահմանել։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՌԴ Ներքին գործերի նախարարությունը ներկայում աշխատում է «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» թիվ 115-FZ դաշնային օրենքը փոփոխելու առաջարկների ուղղությամբ: Նախատեսվում է միգրանտների համար առանց վիզայի կեցության նոր կանոններ սահմանել. դրանց համաձայն՝ նրանք տարվա ընթացքում կկարողանան Ռուսաստանում մնալ 90 օր։

Բացի այդ, նախատեսվում է առանց վիզայի երկրներից միգրանտների համար սահմանել միգրացիոն վճար՝ նման այն բանին, որ օտարերկրացիները վճարում են վիզայի համար։ Դրա չափը դեռևս որոշված չէ։

Տեղեկացվում է, որ փոփոխությունների առաջարկները հաստատման են ուղարկվել այլ գերատեսչություններին:

Տաթև Ֆռանգյան