Պարոն Թևանյան, չկպավ. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը: Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման խնդրին, իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությանը` քննադատելով այն:

«Երեկ մեր ընդդիմախոսը փորձեց օրիգինալ երևալ և համեմատեց Իրանին Պապուա Նոր Գվինեայի, Աֆղանստանի, Մեքսիկայի հետ, ասեց, որ իրենց չենք ցավակցել , դրա համար Իրանին էլ չենք ցավակցել, նույնիսկ հետևյալ տեսակետը հնչեց՝ քանի որ քիչ զոհեր են եղել, դրա համար չենք ցավակցել։ Սա վտանգավոր սկանդալային հայտարարություն , առնվազն դիվանագիտական սկանդալ է , հակապետական, հակահայկական ձևակերպում է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Թևանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված համեմատականներին ու բացատրություններին։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ես երեկ մոռացա նշել, որ 1999թ․-ին երկրաշարժ է եղել նաև Իրանում։ Այնպես որ, պարոն Թևանյան, չկպավ»։
Ընդդիմադիր պատգամավորը մեկնաբանեց երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «արևմտյան գործընկերները սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև մեծ կուտակումներ կան զորքերի՝ ռուսական և հայկական, պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ է ունեցել։ «Նա խոստովանեց, որ ՀՀ-ը խայտառակ դիվանագիտական պարտություն է կրել Ադրբեջանից։ Փաստորեն, սեպտեմբերյան իրադարձություններից հետո Ադրբեջանին հաջողվել է Արևմուտքում առաջ տանել այն գիծը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ագրեսիա են ուզում իրականացնել Ադրբեջանի դեմ: Ադրբեջանին նաև հաջողվել է համոզել ՌԴ-ին, որ ՀՀ-ն արևմտամետ խաղեր է տալիս:  Երեկ նաև հայտարարվեց, որ ՀՀ-ն ԵՄ դիտորդներին հրավիրում է ոչ թե անվտանգային հարցեր լուծելու համար, ինչպես իշխանական քարոզչությունն է տարածում, այլ որպեսզի իրենք դիտարկեն հայկական և ռուսական ենթադրյալ զորաշարժերը. սա ավելի մեծ դիվանագիտական խայտառակություն է, քան մենք տեսել ենք այլ դեպքերում»,-նշեց պատգամավորը։

Նշենք, որ Թևանյանի ելույթից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը

Մանրամասները՝ տեսանյութում։