Քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները 2022-ին շեշտակի աճել են․ ՀՔԱ

Լուրեր

15.01.2025 | 02:30
Միրզոյանն ու Բլինքենը նաև քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը
15.01.2025 | 02:12
«Միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է». հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
14.01.2025 | 23:07
Սկսում ենք բանակցություններ ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 23:03
Բաքվի դատարանը աշխատողների իրավունքների պաշտպան ակտվիստին 8 տարվա ազատազրկման է դատապարտել
14.01.2025 | 22:55
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ․ Բլինքեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:51
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործակցության փաստաթուղթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 22:48
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2025 | 22:33
ԻԼԻՊ-ը ծրագրել է սպանել Էրդողանի կուսակցության նահանգային ղեկավարին
14.01.2025 | 22:19
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել. քաղաքապետարան
14.01.2025 | 22:04
Իսրայելցի հարյուրավոր զինվորներ Գազայում հրադադարի կոչով նամակ են ստորագրել. AP
14.01.2025 | 21:49
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ ՈՒՂԻՂ
14.01.2025 | 21:41
Գյուլնազարյանը շտապում է․ ի՞նչ էր անում Փարաքարի համայնքապետի աշխատասենյակում փրայմըրիզի հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 21:28
Էրդողանի ազգայնական դաշնակիցը կրկին կասկածի տակ է դրել Աթենքի ինքնիշխանությունը հունական կղզիների նկատմամբ
14.01.2025 | 21:15
Սառը պատերազմ է սկսվում․ ՀՀ-ն հզոր մարտահրավերի առաջ է, ՌԴ-ի և Արևմուտքի միջև պիտի ընտրություն անի․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2025 | 20:59
Արայիկ Հարությունյանը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը
Բոլորը

Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև 2022-ին շեշտակի աճել են։ Այս մասին ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կատարած ուսումնասիրության մեջ։

«ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019 թ․ համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

Ոստիկանության ծառայողների կողմից հավաքների, բողոքի ցույցերի մասնակիցների մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը 2021 թ.-ի համեմատ 2022 թ․-ին աճել է 47․8 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։

Այսպիսով, 2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը։

Ավելին, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքների խախտման տոկոսային հարաբերակցությունը խախտման ընդհանուր դեպքերի նկատմամբ ամենաբարձրն է մշտադիտարկվող 8 տարիների ընթացքում։ 2022 թ․-ին, նախորդ տարվա համեմատ, կրկնապատկվել են առողջության իրավունքի խախտման դեպքերը՝ արձանագրելով վատագույն արդյունքը 8 տարիների ընթացքում։

2022 թ․ աննախադեպ էր անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող։

Հավաքների ընթացքում 12 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչը կրկնակի անգամ ավել է 2021 թ․ ցուցանիշից։

Բազմաթիվ էին նաև ոստիկանության բաժիններում ընթացակարգային խախտումները։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի (ԱԺ) քաղաքական մեծամասնությունը գովաբանել է ոստիկանության գործողությունները՝ չնայած դրանց հակաօրինական, ոչ իրավաչափ բնույթին։ Մասնավորապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ․ «․․․իրավապահ համակարգը պատվով կատարում էր հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում էր համաչափ»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համարել է «ընդհանուր առմամբ համաչափ»։

Նման գնահատականերն անընդունելի են։ Օրինակ՝ 5 ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով մի քանի անգամ հարվածելը, մեկ այլ քաղաքացուն կոտրվածք հասցնելը, անչափահասին ահաբեկելը չեն կարող իրավաչափ ու համաչափ համարվել՝ դրանք քրեորեն հետապնդելի արարքներ են։ Բացի դրանից՝ հակաօրինական է քաղաքացիական հագուստով և դիմակավորված անձանց ներգրավումը հավաքներին։ Ավելին, բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող գնահատականները չեն նպաստում իրավապահ համակարգի բարեփոխմանը և խաթարում են իրավապահ համակարգում պատասխանատվության և հաշվետվողականության սկզբունքների պահպանումը, հանրային վստահության ձևավորումը թե՛ իրավապահ մարմինների, թե՛ նման գնահատականներ հնչեցնողների հանդեպ։

Նման գնահատականները նպաստում են նաև անպատժելիության պահպանմանը, որի գագաթնակետը դարձան 2022 թ․ սեպտեմբերի 21-ի դեպքերը, երբ, ոտնահարելով օրինականության բոլոր նորմերը, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման ենթարկեցին Եռաբլուրում գտնվող զոհված զինծառայողների հարազատներին։ Եվ թեև նախաձեռնվեց քրեական վարույթ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով, մինչև 2022 թ․ դեկտեմբերը քննչական կոմիտեն չէր կարողանում նույնականացնել լիազորությունները չարաշահած ոստիկանության ծառայողներին և այդ պատճառով ոչ ոք մինաչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։

Համակարգում հակաօրինական գործողությունները ոչ միայն պատշաճ քննության չեն ենթարկվում, մեղավորները չեն նույնականացվում և պատասխանատվության չեն ենթարկվում, այլև նման արարքները կարծես թե խրախուսվում են, բռնություն գործադրող ոստիկանության ծառայողները ոչ միայն չեն հեռացվում համակարգից, այլև ունենում են ծառայողական առաջխաղացում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2022 թ․ ընթացքում ԶԼՄ հրապարակումների հիման վրա մի քանի հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Կազմակերպությունը նաև ԶԼՄ 98 հրապարակումներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հրապարակումներում արձանագրված խախտումների քննության ընթացքի վերաբերյալ հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանություն։ Ի պատասխան ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին տրամադրեցին 26 հրապարակման վերաբերյալ տեղեկություն, որոնցից միայն մեկի դեպքում է ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվել կարգապահական տույժ։ 72 հրապարակումների վերաբերյալ իրականացվում են ուսումնասիրություններ՝ ծառայողական քննության հարցը լուծելու համար։

Ինչ վերաբերում է անհատական բնույթի խախտման դեպքերին, ապա դրանց վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը կտրուկ նվազել է։ 2022 թ․անհատական բնույթի դեպքերից մեկը Ոստիկանության Արաբկիրի բաժնում քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի խոշտանգման դեպքն էր։ Հատկանշական է, որ ՀՀ քննչական կոմիտեն հարկ համարեց մեկնաբանություն հրապարակել դեպքը տեղի ունենալուց միայն 20 օր հետո։ Ավելին, համաձայն քննչական կոմիտեի մեկնաբանության, դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու և առերևույթ բռնություն գործադրելու հիմքով հանրային քրեական հետապնդում հարուցվեց Է․ Վանեսքեհյանի նկատմամբ, և տուժող ճանաչվեց հինգ ոստիկան։ Միաժամանակ Է․Վանեսքեհյանի նկատմամբ խոշտանգման վերաբերյալ նոյեմբերի 19-ին փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա միայն 3 օր անց քրեական վարույթ նախաձեռնվեց։ Ավելին, 2022 թ․դեկտեմբերի 9-ի դրությամբ որևէ քննչական գործողություն կատարված չէր։ Դեպքին հանգամանալից անդրադարձել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետևողական է լինելու ԶԼՄ հրապարակումներում արձանագրված դեպքերի քննության ընթացքին»,-նշված է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ մշտադիտարկումը՝ կից հղմամբ։