Սերժ Սարգսյանի իմացությա՞մբ է ՊՆ-ի գույքը վաճառվել. Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ ՔՊ-ական պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանում միջնորդագրեր է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Խոսքը երեք միջնորդագրերի մասին է։ Այսօր դրանցից մեկը, որը վերաբերում էր, այսպես կոչված, «անպիտան հրթիռների» գործին, քննարկվեց փակ ռեժիմով։ Իսկ բաց ռեժիմով ներկայացված երրորդ միջնորդությունը, ըստ Աննա Վարդապետյանի, առնչվում է Պաշտպանության նախարարության գույքերի՝ հատուկ մշակված հանցավոր սխեմաների միջոցով վաճառքի գործարքներին։

Խոսքը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 81, 81/1 և Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցում գտնվող անշարժ գույքերի մասին է։ Factor TV-ն այսօր այցելեց գլխավոր դատախազի նշած հասցեներով՝ պարզելու համար, թե այս պահին այդ տարածքում ինչ անշարժ գույքեր են գտնվում։

Բագրատունյաց 81 հասցեի շինությունում գործում են ավտոլվացման և ավտովերանորգման կետեր, վաճառվում են ավտոպահեստամասեր։ Տարածքում ներկաները հրաժարվեցին մեկնաբանել դատախազի հայտարարությունները։ Անմիջապես հարևանությամբ գտնվում է Բագրատունյաց 81/1 հասցեն, որտեղ նկատելի են ապամոնտաժված կառույցների մնացորդներ։

Այս գործարքը տեղի է ունեցել 2015 թվականի ամռանը՝ Օհանյանի պաշտոնավարման նախավերջին տարում։ Աննա Վարդապետյանն այսօր հայտարարեց, որ Սեյրան Օհանյանն անձամբ է տվել իր համաձայնությունը Շենգավիթ վարչական շրջանում գտնվող այս շենքը վերջնականապես վաճառելու համար։ Գնորդը սփյուռքահայ գործարար Վահե Յագուբյանն է։

Ըստ գործի նյութերի՝ ՊՆ-ի գույքերի վաճառքի արդյունքում Վահե Յագուբյանը և խմբի մյուս անդամները պետության՝ 5 մլրդ 884 մլն 300 հազար դրամ արժողությամբ անշարժ գույքերի դիմաց վճարել են ընդամենը 703 մլն դրամ։

Վահե Յագուբյանը «Գլենդել հիլզ» ընկերության սեփականատերն է։ Ընկերությունը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին պետական բազմամիլիարդանոց ծրագրերի շրջանակում բնակարանաշինության աշխատանքներ է իրականացրել։ Ի դեպ, շահագործումից կարճ ժամանակ անց գյումրեցիներն ահազանգում էին, որ աղետի գոտում «Գլենդել հիլզ»-ի կառուցած բնակարանների առաստաղների ծեփը պոկվում է, իսկ հատակները երերում են ոտքերի տակ։

Վահե Յագուբյանն այժմ հետախուզման մեջ է, հայտնաբերվելուց անմիջապես հետո կալանավորվելու է։

Այս գործի հետ առնչություն ունի նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Ակնհայտ է, որ ՊՆ-ի՝ միլիարդների արժեք ունեցող գույքերի վաճառքը չէր կարող տեղի ունենալ առանց երկրի ղեկավարության իմացության։ Աննա Վարդապետյանն այսօր տեղեկացրեց, որ Սեյրան Օհանյանը նրան տեղյակ էր պահում գործարքի մասին։

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, այս գործով ցուցմունք է տվել։ Նշենք, որ Սեյրան Օհանյանին այսօրվանից միանգամից երեք մեղադրանք է ներկայացվում․ ՊՆ-ի օտարման ոչ ենթակա գույքերի վաճառք, ՊՆ-ի շենք-շինությունների վաճառք՝ պետության համար ոչ շահութաբեր եղանակով, և «անպիտան հրթիռների» գործը, որով անցնում է նաև նախկին նախարարներից Դավիթ Տոնոյանը։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը ո՛չ երեկ, ո՛չ այսօր չէր մասնակցում իրեն մեղադրանք առաջադրելու հարցով նիստերին։ Նա թեման չի մեկնաբանում նաև լրագրողների հետ զրույցում։ Միայն մի քանի օր առաջ հայտարարել էր, թե իշխանությունները շոու են բեմադրում՝ հանրային հնչեղություն ունեցող խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան