Խաղաղության պայմանագրի ինչ նոր առաջարկներ է Բաքուն ներկայացրել. Երևանը դրանք քննարկում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյո՞ք Ադրբեջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցերը խաղաղության հնարավոր պայմանագրում ներառելու՝ հայկական կողմի առաջարկ-լրացումները․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում այս հարցի շուրջ հստակեցում չարեց։ Միայն նշեց՝ բանակցային գործընթացը շարունակվում է, Երևանն ու Բաքուն շարունակաբար միմյանց են ուղարկում առաջարկներ, մեկնաբանություններ, սակայն այս պահին դրանց բովանդակության մասին մեկնաբանությունները նպատակահարմար չեն։

Այսօր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ մոտ տասը օր առաջ Երևանը խաղաղության հնարավոր պայմանագրի հերթական առաջարկներն է ստացել Բաքվից, և դրանք քննարկման փուլում են։ Առաջիկայում էլ հայկական կողմը հանդես կգա նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա:

Բաքուն, մինչդեռ, համարում է, թե Երևանը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մատնանշելով դեկտեմբերի վերջին մոսկովյան հանդիպումը, որին հայկական կողմը Լաչինի միջանցքի փակման պատճառով չմասնակցեց։

Միրզոյանն այսօր հստակեցրեց՝ հանդիպումից հայկական կողմը չի հրաժարվել, պարզապես առաջարկել է հետաձգել։ Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե որ փուլում է հայկական կողմը պատրաստ մասնակցել այդ հանդիպմանը, արդյո՞ք Մոսկվայում նախարարների հանդիպում տեղի կունենա Լաչինի միջանցքի փակման ֆոնին։

Դեկտեմբերին նախարար Միրզոյանը հենց Լաչինի փակման պատճառով չգնաց հանդիպման՝ հայտարարելով, թե նախարարի առաջնահերթությունը միջանցքի բացման հարցն է։ Դրանից հետո մի քանի անգամ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել կրկին հանդիպում կազմակերպել, Բաքուն համաձայնել է, սակայն հայկական կողմից արձագանք չի եղել։

Արդյո՞ք ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են․ Միրզոյանն այդ որակումը համարեց չափազանցված։ Ու թեև նա այսօր պնդեց՝ խաղաղության պայմանագրի համատեքստում հայկական կողմի համար կան սկզբունքային հարցեր, որոնց մասին բազմիցս խոսվել է, այդուհանդերձ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Բաքուն իր առավելապաշտական ձգտումներից չի հրաժարվում։ Խոսքը, ըստ քաղաքագետի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և անկլավների մասին է։

Հայկական կողմը թեև այս ընթացքում խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել, սակայն կառավարության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը մշտապես հայտարարում են, որ Ադրբեջանի ցանկություններն առավելապաշտական են։

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրն Արդբեջանին հետաքրքիր չի լինի՝ առանց այդ երկրի պատկերացրած միջանցքի։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր նաև նշեց՝ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան