Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ դիտորդների գալու մասին․ հայ փրկարարները հասել են Թուրքիա և Սիրիա․ Լուրեր

Լուրեր

19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը ամենաշատն է հետաքրքրված Ադրբեջանի հետ ճանապարհների բացման հարցում, և դիմադրությունը հակառակ կողմից է։ Ըստ Փաշինյանի՝ փորձում են Հայաստանի համար բարձրացնել ճանապարհների բացման գինը։
  • Եվրոպացի դիտորդների Հայաստան գալու թեմայով Փաշինյանն ասել է, որ իրենք ՀԱՊԿ-ից խնդրել են սկզբունքային բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն: Ըստ Փաշինյանի՝ այս հարցի հստակ պատասխանը չեն ստացել: Մյուս կողմից՝ ըստ Փաշինյանի, ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, հստակ գծագրել է, թե որն է ՀՀ-ն: Նրանք, ըստ Փաշինյանի, գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու:
  • Հայաստանի փրկարարները ժամանել են Սիրիա և Թուրքիա՝ մասնակցելու թուրք-սիրիական սահմանի մոտ տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Սիրիական Sana գործակալությունը լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հայ փրկարարները ժամանել են Սիրիա։ Թուրքիա ժամանած հայ փրկարարներն էլ Ադըյաման քաղաքում արդեն միացել են փրկարարական աշխատանքներին։ Թուրքիայի խորրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Ադըյամանում, որտեղ աշխատում են հայ փրկարարները, բնակչության կեսն արմատներով հայեր են։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։