Բաքվում ՌԴ դեսպանն ասել է, թե Հայաստանում ԵՄ առաքելության կազմում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը պատասխանել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի հարցերին, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, որ ադրբեջանցի  լրագրողին, իբր, դիվանագիտական ​​աղբյուրներից հայտնի է դարձել, թե Ֆրանսիան ակտիվորեն քննարկում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ռազմաքաղաքական կոնտինգենտի վերածելու նախաձեռնությունը։ Ըստ լրագրողի՝ առաքելությունը, որի կազմում, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով, կլինի մինչև հարյուր դիտորդ, ներառում է 70 ֆրանսիացի ժանդարմ։

ՌԴ դեսպանը հարցազրույցում հաստատել է սահմանին ֆրանսիացի ժանդարմների տեղակայման հնարավորության մասին տեղեկությունը։ Բոչարնիկովը հարցազրույցում մանրամասն մեկնաբանել է նաև ֆրանսիացի զինվորականների տեղակայման դեպքում «տարածաշրջանում հավանական մարտահրավերներն ու սպառնալիքները՝ հաշվի առնելով սահմանին ռուս սահմանապահների, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ»։

«Ես լսել եմ, որ խոսակցություն է եղել, թե այս առաքելությունում ընդգրկվելու են ֆրանսիայի ժամդարմներ»,- ասել է ՌԴ դեսպանը։

Նա նաև նշել է, թե ԵՄ առաքելությունն ուղղված է ՌԴ-ին կարգավորման գործընթացից դուրս մղելուն։

Էմմա Չոբանյան