Ջո Բայդենը ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա անվանել է «սպանիչ հարձակում», որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինա ռուսական ներխուժումն անվանել է «սպանիչ հարձակում», որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Բայդենը հավաստիացրել է ուկրաինացիներին, որ Ամերիկան կաջակցի իրենց «այնքան ժամանակ, որքան պահանջվի»՝ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի դեմ, և զգուշացրել մյուս բռնապետական պետություններին, որ Ամերիկայի դեմ խաղադրույքը վատ խաղադրույք է, փոխանցում է VOA-ն:

«Դեսպա՛ն, Ամերիկան միասնական է ձեր երկրին աջակցելու հարցում: Մենք ձեզ հետ կլինենք այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովայի ներկայությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Կոնգրեսին ուղղված ելույթում նա նաև հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաժան պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։ Բայդենը դա անվանել է «սպանիչ հարձակում, որը հիշողության մեջ առաջացնում է մահվան և ավերածությունների պատկերներ, որոնք Եվրոպան կրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

«Պուտինի ներխուժումը բոլոր ժամանակների փորձություն է դարձել։ Փորձություն ԱՄՆ-ի համար։ Փորձություն աշխարհի համար։ Կպաշտպանե՞նք մենք, արդյոք, բոլոր հիմնարար սկզբունքները։ Կպաշտպանե՞նք, արդյոք, մարդկանց իրավունքը՝ ազատ ապրել բռնապետությունից։ Կպաշտպանե՞նք, արդյոք, ժողովրդավարությունը»,- հարցադրումներ է արել Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ նման պաշտպանությունը կարևոր է, քանի որ այն պահպանում է խաղաղությունը և հետ է պահում պոտենցիալ ագրեսորներին ԱՄՆ-ի անվտանգությանն ու բարգավաճմանը սպառնացող վտանգից:

«Մեկ տարի անց մենք գիտենք պատասխանը։ Այո՛, կանենք: Եվ այո՛, մենք արեցինք: Միասին մենք արեցինք այն, ինչ Ամերիկան միշտ անում է բոլորից լավ: Մենք տարանք մեր հետևից, միավորեցինք ՆԱՏՕ-ն և կառուցեցինք համաշխարհային կոալիցիա։ Մենք դեմ հանդես եկանք Պուտինի ագրեսիային։ Մենք աջակցեցինք ուկրաինացի ժողովրդին», ասել է Ջո Բայդենը։

Տաթև Ֆռանգյան