Պատերազմով պիտի ոչնչացվեր ՀՀ-ի ինքնիշխանությունը․ ձախողվեց բելառուսացումը՝ մեր դեմ հիբրիդային հարձակումը շարունակվում է․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ի՞նչ համատեքստ և իմաստ են ստանում ապրիլյան և 44-օրյա պատերազմները Լավրովի վերջին գնահատականների և բացահայտումների ֆոնին, երբ նա օկուպացիայի մեջ մեղադրեց ՀՀ-ին։ Կարո՞ղ է ՀՀ քաղաքացին ունենալ գնահատական, որ 2016-ի քառօրյա պատերազմով հարկադրել են Հայաստանին՝ Ադրբեջանին հանձնել 7 տարածքները, Սերժ Սարգսյանը չի գնացել այդ քայլին՝ ՊՊԾ գունդն է գրավվել, «Գազպրոմ»-ում աշխատող Կարեն Կարապետյանը վարչապետ է ուղարկվել Հայաստան, ապա 2018-ին իշխանություն է փոխվել ՀՀ-ում, 2019-ին Կրակովի սևագիրն է առաջարկվել ՀՀ-ին, և էլի զիջումների չգնալուց հետո արդեն 2020-ի պատերազմն է սանձազերծվել, որից օգուտներ են ունեցել ՌԴ-ն և Ադրբեջանը, ո՛չ ՀՀ-ն։

Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Միքայել Զոլյանին հարց ուղղեցինք՝ տրամաբանական ի՞նչ կապ կա փաստերի այս շղթայում։

«Ես այսպիսի պատկեր եմ տեսնում, որ 1994-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո, Արևմուտքն ասում էր, որ կա տարածքային ամբողջականության խնդիր, և Ադրբեջանից վերցված են այդ շրջանները, ինչն անընդունելի է, և իրենք կարող են քննարկել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, այնտեղ ապրող հայերի իրավունքները, բայց տարածքները պետք է հանձնվեն։ Դա Արևմուտքի սկզբունքն է՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հարցերում նույն մոտեցումն է։ Ընդ որում՝ ՀՀ-ի հանդեպ մեղմ մոտեցում ունեին, ինչից անընդհատ դժգոհում էր Ադրբեջանը»,- նշեց նա։

Միքայել Զոլյանի գնահատմամբ՝ արմատական տարբերություն կա ՌԴ-ի դիրքորոշման մեջ․ «Ինչո՞ւ ենք հիմա այսպես ջղայնանում Լավրովի վրա․ ՌԴ-ն տասնամյակներով այնպիսի պատրանք էր ստեղծում, որ իր դաշնակիցն ենք, նա պատրաստ է անել այնպես, որ 7 տարածքները մեզ մնան։ Միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է, որ տարածքները պետք է վերադարձվեն, բայց և փորձել է տպավորություն ստեղծել, որ դե՝ ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում․․․ Հետո պարզվեց՝ այդ ամենը կեղծ էր։ ՀՀ քաղաքական էլիտաները 1990-ականներից սկսած այն թեզն են քարոզել, որ ՌԴ-ն կօգնի մեզ տարածքները պահպանել, ՌԴ-ն մեզ կպահի։ 2014-ին, երբ սկսվում է Արևմուտքի հետ բախում, նրա հաշվարկը փոխվում է։ ԼՂ-ի կոնֆլիկտն ինքն օգտագործում էր որպես հետգաղութային կառավարման գործիք։ Արևմուտքի հետ բախման հարցում ՌԴ-ի համար կտրուկ մեծանում է Թուրքիայի և Ադրբեջանի դերը, և որոշվում է 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։ Լավրովի պլանն է առաջ գալիս, տարբեր ճնշումներ են տեղի ունենում, Ապրիլյան պատերազմն է տեղի ունենում, որը կանգնում է ՀՀ իշխանությունների՝ տարածքները հանձնելու խոստման դիմաց։ «Սասնա ծռերի» ապստամբությունն իշխանությունն օգտագործում է՝ ասելով, որ չի կարող հանձնել տարածքները։ Հետո ընտրություններ են տեղի ունենում, Կարեն Կարապետյանն է գալիս ՀՀ, և էլի ճնշումներ են տեղի ունենում ՀՀ-ի վրա, ապա 2018-ին իշխանություն է փոխվում։ Ապա տարատեսակ պրոցեսներից և ճնշումներից հետո սկսվում է 44-օրյա պատերազմը, որի նպատակներից մեկն էլ ՀՀ ինքնիշխանության ոչնչացումն էր, սակայն բելառուսացումը ձախողվում է, և հիմա հիբրիդային պատերազմները շարունակվում են մեր դեմ»։

Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքի ակտիվացումը տարածաշրջանում հույս է տալիս, որ ՀՀ-ն կկարողանա արդյունավետ դիմակայել պետականությանը սպառնացող մարտահրավերներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան