Էստոնիան և Ռուսաստանը նվազեցրել են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը․ երկու երկրների դեսպանները դադարեցրել են աշխատանքը

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Էստոնիան և Ռուսաստանը նվազեցնում են դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը։ ՌԴ-ում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեն երեքշաբթի վաղ առավոտյան լքել է իր նստավայրը, գրում են ռուսական պետական գործակալությունները։

Սա նշանակում է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները նվազեցվել են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։

Դիվանագիտական այս հակամարտությունը սկսվել է այս տարեսկզբին։ Հունվարի 11-ին Էստոնիան Մոսկվայից պահանջել է կրճատել ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը։ Էստոնիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այս կերպ կապահովվի հավասարություն Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան աշխատակիցների թվի հետ։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Էստոնիան նվազագույնի է հասցրել երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ փակելով Ռուսաստանի հյուպատոսությունները Նարվայում ու Տարտուում և արտաքսելով երեք ռուս դիվանագետների՝ դիվերսիայի մեղադրանքով: Ռուսաստանը համարժեք է պատասխանել։

Լատվիան նույնպես նվազեցրել է իր հարաբերությունների մակարդակը Ռուսաստանի հետ։ Այս երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպանին հրամայված է լքել Լատվիան մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկի տարելիցի օրը։

Տաթև Ֆռանգյան