Զինվորը վրանի մեջ է, որովհետև զորամասը ծախել կերել եք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ոռնոց կբարձրացնեին վարձու քաղաքագետները, լրագրողները, խմբագիրները, գրչակները, եթե հանկարծ պարզվեր, որ այսօր որևէ զորամաս է փակվում կամ վաճառվում Հայաստանում»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Այդպիսի ոռնոց չի բարձրացել, օրինակ, 2010-ականներին, քանի որ տարբեր շրջանականերն են ներգրավված եղել նման գործընթացներում, որոնք «փայեր» են ունեցել։

Այդ նույն շրջանակներն այսօր սոցցանցերում նկար են գցում ու ասում՝ մեր զինվորն ինչո՞ւ է այսօր տնակի կամ վրանի մեջ: Տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել եք, կերել եք: Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի․․․
Այստեղ խոսքը փողի մասին չէ: Խոսքը պետականության ոչնչացման մասին է: Ասում եք՝ 20 տարի մեր բանակը մարտունակ է եղել․ տե՞նց եք մարտունակ բանակ պահել․․․

Այս ամենը «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք» տրամաբանությամբ է եղել: Երբևէ այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»,- նշեց Պապոյանը՝ հավելելով, որ այս ամենը անպատժելիության հետևանք է։

Մանրամասները՝ տեսանյութում։