81 դրվագ համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել է․ գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների բազմաթիվ դեպքերի էական հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժած անձանց շրջանակը, որոնց թիվը, քննության տվյալներով, հասնում է շուրջ ութ տասնյակի, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես, 2021թ․ ապրիլի 1-ին քաղաքացուց ստացվել է հաղորդում այն մասին, որ անհայտ անձն ապօրինի հասանելիություն է ստացել իրեն պատկանող «adjarabet.am» բուքմեյքերական ընկերությունում գրանցված խաղային հաշվին և դրան կցված՝ իր անվամբ թողարկված բանկային քարտից դրամական փոխանցումներ է կատարել խաղային հաշվին։ Այնուհետև՝ խաղարկելով և պարտություններ կրելու եղանակով նա գումարը փոխանցել է նույն կայքում գրանցված այլ խաղային հաշվի:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նույն եղանակով և մեխանիզմով կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մի քանի տասնյակի հասնող քրեական վարույթներ են քննվում նաև ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Քրեական վարույթներով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նշված բոլոր քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի՝ 20–ամյա բնակիչը, 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, նույնական արարքներով, առանց թույլտվության, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, մուտք է գործել հանրապետության տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվներ և դրանցից, ինչպես նաև դրանց կցված քարտային հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կատարել առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն։

Մասնավորապես՝ երիտասարդը համացանցում ստեղծել է «ծուղակային» էջ, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով և այն որպես գովազդ տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ՝ «Միացիր Աջարաբեթի նոր ակցիային, ստացիր՝ 2500-ից 25000 դրամ քեշ. 60-180 անվճար սփիններ, 40-80 անվճար ավիաբեթ ամեն օր, 7 օր շարունակ «ստանալ նվերը»» բովանդակությամբ։

Գովազդվող ակցիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» կամ «ajajajjaj15» նույնականացման տվյալի անհատական էջեր, այնուհետև՝ այդ էջում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը, սակայն գովազդվող ակցիաները չեն տրամադրվել նրանց:

Արդյունքում՝ երիտասարդը, «Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալները ստանալով, խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի 58 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա, ինչպես նաև խաղային հաշիվներին կցված քարտային հաշիվներից կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 12․375․400 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն:

Հանցավոր գործունեության մեխանիզմն ի կատար ածելու նպատակով նա խաղային հաշիվներին փոխանցված կամ դրանցում առկա գումարները խաղարկելու և պարտություններ կրելու եղանակով փոխանցել է իր կողմից համացանցում ստեղծված ծուղակային էջի միջոցով պարզած 23 անձանց՝ «adjarabet.am» կայքի օգտատերերի խաղային հաշիվներին, այնուհետև դրանցից հափշտակված գումարները փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող բանկային քարտերին, էլեկտրոնային դրամապանակներին, այդ թվում՝ իր և այլ անձանց անվամբ թողարկված բանկային քարտերին։ Այդ այդ կերպ նա ստացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի նշված գումարը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու հնարավորություն:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բանկային և քարտային հաշիվների վրա արգելանք է դրվել, նրա կողմից կատարվել է 8.150.000 դրամի չափով փոխանցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (58 դրվագ) և 362-րդ հոդվածի 1-ին մասով (23 դրվագ)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, այնուհետև այն փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։