Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, այն պետք է արտահայտվի պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի, Կառավարության, դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար: «Շատ կարևոր օր է այսօր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ՍԴ նախագահին, որ այսօր նախաձեռնել է այս հանդիպումը, որպեսզի այս խոսակցությունը տեղի ունենա: Որովհետև մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ բոլորիս հայտնի, բոլորիս հուզող և անհանգստացնող հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այդ արձագանքի ասիմետրիկ բնույթը պետք է արտահայտվի առաջին հերթին մեր պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ: Որովհետև մեծ հաշվով, այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, Սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել:

Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, պետական է: Սա եմ համարում Սահմանադրական արդարադատության կարևորագույն գործառույթներից մեկը, ընհանրապես, դատական համակարգի և բոլոր ինստիտուտների, որովհետև ի վերջո մենք չունենալով անկախ պետություն, ունեցել ենք որոշակի մտածողություն: Այն պահից, երբ ձեռք ենք բերել անկախություն և պետականություն, մեր բոլոր ինստիտուտների կարևորագույն գործառույթը, բացի առօրյա օպերատիվ հարցերը լուծելուց, պիտի լինի այդ մտածողության տրանսֆորմացիան ապահովելը:

Այդ տրանսֆորմացիան, իհարկե, Սահմանադրական արդարադատության դերը չափազանց կարևոր է և հույս ունեմ նաև, որ այսօրվա մեր հանդիպումը, քննարկումը և համատեքստն ունի հենց այս նշանակությունը, որը պիտի արտահայտվի նաև ոչ միայն մեր գործողություններում, այլև լեզվամտածողության մեջ:

Վերջերս մի քննարկման ժամանակ, որը վերաբերվում էր պետությանը և նրա մտածողությանը, ընդհուպ խոսակցությունների, բանավեճերի և քննարկումների մակարդակում առիթ ունեցանք առերեսվել, որ մինչև այսօր մեր իրականության մեջ լուծված չէ ազգ և ժողովուրդ հասկացությունների հարաբերությունը, մինչդեռ կարծում եմ, մեր Սահմանադրությունը շատ հստակ տվել է այդ տրամաբանությունը, որովհետև ժողովուրդը պետականաստեղծ միավորն է, պետականաստեղծ ինստիտուտն է, ազգի հատկանիշները մի փոքր այլ են, որը շատ ուղիղ կարող է նաև կապված չլինել պետության, պետական ինստիտուտների հետ: Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմնի մասին է: Սահմանադիր ասելով նկատի է առնվում ժողովուրդը և հենց մեր Սահմանադրության նախաբանում էլ սա է արտահայտված:

Նաև Սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի, այո՛, ոչ միայն որպես գործնական կիրարկման, այլև որպես հետազոտվող նյութ, որպես ընթերցման նյութ: Երբ ժամանակ առ ժամանակ արվում է աշխատանքի ամփոփում, չափազանց կարևոր է, որ արված աշխատանքը հասանելի է դարձվում և՛ համացանցային տիրույթում, և՛ հրատարակվում է տպագիր եղանակով: Իհարկե, նաև համոզված եմ, որ հետագայում ուսանողները, հետազոտողները շատ հետաքրքիր տեղեկատվություն կգտնեն այդ հետազոտությունների մեջ, որն իմ ասած պետական մտածողության ձևավորման շղթայում շատ կարևոր մի օղակ է»:

Վարչապետն ընդգծել օրվա խորհուրդը և կարևորությունը, որովհետև, նրա խոսքով, Սահմանադրական դատարանը մեր երկրի Սահմանադրական արդարադատություն իրականացնող պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է: «Սահմանադրական դատարանի կարևորությունը տեսանելի է և մենք հետևողականորեն կայացնում ենք որոշումներ, համատեղ քաղաքականություններ ենք վարում և մշակում, որոնց նպատակն՝ ընդհանրապես դատական համակարգը և հատկապես Սահմանադրական դատարանն իր ինստիտուցիոնալ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով օժտելը: Եթե առիթ լինի թվարկելու, թե ինչ է արվել վերջին շրջանում, մենք կունենանք բավականին երկար շարք:

Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ,

ՍԴ հարգելի դատարավորներ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այսօրվա միջոցառումը կազմակերպելու և դրան մասնակցելու հրավերի համար: Ցանկանում եմ բոլորիս հաջողություն մաղթել մեր պետության ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու և մեր պետական ինստիտուտների ու պետության հիմնադրի՝ ժողովրդի օրգանական կապը ամեն օրվա հետ ավելի ու ավելի ամրապնդելու ճանապարհին: Որովհետև, կարծում եմ, այս կապը, այս հաղորդակցությունն է, որ բոլորիս պիտի վստահություն տա և ժողովրդին վստահություն ներշնչի, որ ստեղծելով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, նա ստեղծել է մի գործիք, որով կարողանալու է ապահովել սեփական անվտանգությունը, բարեկեցությունը, արդարությունը, օրենքի ու Սահմանադրության առաջ բոլորի հավասարությունը և, մեծ հաշվով, իրավունքի գերակայությունը: Կարծում եմ՝ մեր այսօրվա հավաքն այն մասին է, որ մենք բոլորս վերահաստատում ենք, արտահայտում ենք մեր նվիրվածությունը և հավատարմությունն այս ճանապարհին»,- նշել է վարչապետը: