Ստամբուլում հյուպատոսության փակումից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի դեսպանը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարություն կանչված տարբեր երկրների դիվանագետների թվում է նաև Թուրքիայում Գերմանիայի դեսպանը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Զասեն։
«Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ զրույցի համար», – ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Զասեն, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Պատճառը, նրա խոսքով, Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակվելն է՝ ահաբեկչության վտանգի պատճառով։ Նա պարզաբանել է, որ Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած մասը չեն տուժել այդ միջոցներից։ «Դրանք բաց են մնում», – ավելացրել է Զասեն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Ստամբուլում մի շարք արևմտյան երկրների հյուպատոսարանների փակման հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ դժվար է այդ երկրներին դաշնակիցներ և բարեկամներ անվանել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Տաթև Ֆռանգյան