Կիևում տեղի է ունենում Ուկրաինա-ԵՄ 24-րդ գագաթնաժողովը

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Նրա հետ Կիևում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և 15 եվրահանձնակատարներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրանք մասնակցելու են նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ հանդիպմանը՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ։ Սա ԵՄ-Ուկրաինա արդեն 24-րդ գագաթնաժողովն է, բայց ԵՄ-ի նման բարձր մակարդակի առաջին քաղաքական առաքելությունն է  պատերազմող երկրում։ «Մենք անդրդվելի կլինենք մեր վճռականության մեջ։ Մենք աջակցում ենք նաև ձեր յուրաքանչյուր քայլին դեպի ԵՄ», – Կիև ժամանելուն պես թվիթերում գրել է Միշելը:

Եվրոպացի  պաշտոնյաների խոսքով՝ գագաթնաժողովի  հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, եվրոպական դաշինքի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած լայնածավալ պատերազմին, համագործակցությունը երկրի վերականգնման, էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցության, պարենային գլոբալ անվտանգության ոլորտում։ Եվրոպական պատվիրակությունը մտադիր է Կիևում քննարկել նաև Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։

Էմմա Չոբանյան