Արցախի ինքնորոշման իրավունքն ամրագրված է փաստաթղթերով․ Ալեքսանդր Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ շարունակվում են խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Եվրոպան ընդունել է, որ ԼՂՀ-ն կայացել է նույն հիմքերի վրա, ինչ հիմքերի վրա կայացել են մյուս հանրապետությունները։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նրա խոսքով՝ գիտնականներն իրավական փաթեթ պետք է կազմեն՝ միջազգային դատարան ներկայացնելու համար։

«Մենք քննարկում ենք, բայց հետո դա չի դառնում մեծ փաստաթուղթ։ Մենք պետք է մտածենք, թե ինչպիսի՞ն պետք է լինի այն փաստաղթուղթը, որը պետք է ներկայացվի միջազգային դատարան։ Այնտեղ պետք է հաշվի առնվեն և Արցախի հիմնախնդրի բոլոր հիմքերը, և բոլոր փաստերը, և մեր թույլ տված վիրպումները։ Ո՞վ կարող է այդ փաստաթուղթը կազմել, երևի իշխանությունները չեն կարող, դա պետք է անի ոչ կուսակցական չեզոք մի մարմին։ Դա կարող է լինել միայն չեզոք գիտությունը։ Այդպիսի մի նախաձեռնություն քննարկվում է, որտեղ ասում են, որ պետք է հարթակ ձևավորվի, որը դուրս կմնա քաղաքական բանավեճերից։

Եթե Ադրբեջանի գլխավոր փաստարկն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան է, ապա դրան կարելի է հակադարձել, որ ԼՂ-ն երբևիցե Ադրբեջան չի եղել․ դա թույլ կտա ասել իրավական փաթեթը, և դա է մեր գլխավոր փաստարկը, որ մենք պետք է հակադարձենք։

Քանի որ վերջերս Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով անընդհատ ասում են՝ հանքերը մեր հարստությունն են, ես ուզում եմ հիշեցնել, որ ԼՂ հիմնման մասին դեկրետում պարզ գրված է, որ ընդերքը, ջրերը, արոտավայրերը պատկանում են ղարաբաղցիներին։

Մենք չենք հակադարձում Ադրբեջանին հենց Ադրբեջանի լեզվով։ Մեր միջազգային գործընկերներին էլ չենք արձագանքում իրենց լեզվով, որովհետև Եվրոպան ընդունել է մի քանի փաստաթղթեր, որտեղ ճանաչել է ԼՂ ժողովրդի պայքարի արդարացի լինելը, և այն, որ ԼՂՀ-ն կայացել է նույն հիմքերի վրա, ինչ հիմքերի վրա կայացել են մյուս հանրապետությունները։ Կամ ԱՄՆ Կոնգրեսի 1989 թվականի նոյեմբերի 19-ին ընդունած որոշմամբ հորդորել է Գորբաչովին գտնել այնպիսի լուծում, որը կհամապատասխանի ԼՂ ժողովրդի հայացքներին։ Այսինքն՝ այս բոլոր իրավական փաստարկները կան»,- նշեց Մանասյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ կարելի է ապացուցել, որ Արցախը դա Ադրբեջան չէ, իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, այդ իրավունքն ունեն բոլոր ժողովուրդները․ «Այդ իրավունքը ճանաչվել է նաև Ադրբեջանի կողմից, ԽՍՀՄ կողմից, որի իրավահաջորդն է այսօրվա Ռուսաստանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ևս խոսում են այն մասին, որ ինքնորոշման իրավունքը ճանաչված է»։

Մանրամասները՝ տեսանյութում։