«Սա ցեղասպանության նախերգանք է, որին այսօր ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում». Le Monde

Լուրեր

09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է։ Ավելի քան 160 ակադեմիկոսներից և փորձագետներից բաղկացած մի խումբ մտավորականներ կոչ են անում միջազգային հանրությանը միջամտել, քանի դեռ ուշ չէ. գրում է Le Monde-ը։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջափակումը և միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ մարդասիրական միջամտություն կազմակերպել, քանի դեռ ուշ չէ։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարությունը պաշարել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` վնաս հասցնելով 120 հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ 30,000 երեխայի, 20,000 տարեց մարդու և 9,000 հաշմանդամի: Այս շրջափակումը հանգեցրեց դպրոցների փակման, սննդի պակասի, ջեռուցման համար էլեկտրաէներգիայի և բնական գազի նորմավորման և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խաթարման:

Առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն այժմ սակավ են, բաժանված ընտանիքներ կան (ընտանիքի անդամների մի մասը Հայաստանում է- խմբ․), ծայրահեղ բուժման կարիք ունեցող հիվանդներից մահվան դեպք է գրանցվել։ Բացի «Կարմիր խաչի» օգնությամբ ժամանակ առ ժամանակ ծանր հիվանդների տեղափոխումից, բոլոր տեղաշարժերը արգելափակվել են՝ տարածաշրջանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով:

Ադրբեջանի կառավարության նպատակը տարածաշրջանի հայաթափումն ու Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է, ինչի մասին հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզաբանեց՝ տեղական հեռուստաընկերություններից մեկին ասելով, որ այն բնակիչները, որոնք Ադրբեջանի քաղաքացի դառնալու ցանկություն չունեն «կարող են հեռանալ, ճանապարհը բաց է, ոչ ոք չի ընդդիմանա»։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցող ցեղասպանագետներն ու գիտնականները վերջերս համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության սպառնալիք են տարածաշրջանում։

Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ»։

 

Անահիտ Խաչատրյան