Սեյրան Օհանյանը կանչվել է հարցաքննության և մոտակա օրերին օր ու ժամ է նշանակված. ՊԵԿ նախագահ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «Երևան» հիմնադրամը ստացված գումարների մասին ՊԵԿ-ին համապատասխան տեղեկատվություն չի ներկայացրել: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ պատճառը ՊԵԿ-ի անգործությունից է բխել: Անանյանը տեղեկացրեց՝ հիմնադրամները բավականին շատ են, և ՊԵԿ-ն այս պահին բոլոր ուղղություններով աշխատում է:

«Այն հիմնադրամները, որոնք պարտավոր էին օրենքով ներկայացնել համապատասխան տեղեկատվություն, բայց չեն ներկայացրել, մեր վարչական վարույթի շրջանակներում վարչական տուգանքի կենթարկվեն»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելուն և Օհանյանի այն հայտարարությանը, թե ինքը պատշաճ ծանուցում չի ստացել։ «Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիս 12-ին, հունիս 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: 2 տեղեկատվություններն էլ կարող են իրականություն լինել, այսինք՝ հնարավոր է, որ ամսի 12-ին ուղարկված ծանուցումը պարոն Օհանյանը 13-ին դեռևս ստացած չլինի: Օհանյանը կանչվել է հարցաքննության, և մոտակա օրերին օր ու ժամ է նշանակված»,- շեշտեց Անանյանը։

Ըստ Անանյանի՝ պաշտպանության նախկին նախարարը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակով պետք է կանչվի հարցաքննության՝ միևնույն ժամանակ հրաժարվելով այլ պաշտոնյաների անուններ հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ շուտով։