Արսեն Ավակովի տանը խուզարկություն է իրականացվել՝ Ուկրաինայի ՆԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռի կործանման գործով

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը և Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկություններ են անցկացրել ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովի տանը։ Այս մասին UP-ին տված մեկնաբանությունում հայտնել է ինքը՝ Ավակովը, գրում է  ՈւՆԻԱՆ-ը։

«Ուղղաթիռի կործանման գործող խուզարկություններն ավարտվեցին․ փնտրում էին 6 տարի առաջ Airbus-ի հետ կնքված պայմանագրերը, իհարկե, դրանցում ոչինչ չգտան»,- ասել է նախկին նախարարը: Ավակովն ընդգծել է, որ պայմանագրերը հաստատվել են Նախարարների կաբինետի և Ռադայի կողմից։

Բանն այն է, որ Բրովարիում կործանված ուղղաթիռը ձեռք է բերվել ՆԳՆ-ի համար, երբ վարչությունը ղեկավարում էր Արսեն Ավակովը։ 2018 թվականի աշնանը կնքված պայմանագրով Airbus-ը Կիևին պետք է  մատակարարեր 55 ուղղաթիռ, որոնցից 21-ը՝ նախկինում օգտագործված:

Ավակովը ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։ 2021 թվականին նրան փոխարինեց Դենիս Մոնաստիրսկին, որն էլ զոհ էր գնացել հունվարի 18-ին Բրովարի քաղաքում Airbus H225 Super Puma ուղղաթիռի վթարի հետևանքով։ Վթարի պատճառները դեռ պարզված չեն։ Ուղղաթիռը ընկել էր մանկապարտեզի տարածքում՝ նաև երեխաների շրջանում զոհերի պատճառ դառնալով։

Տաթև Ֆռանգյան