Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է Լաչինի միջանցքի անհապաղ բացման անհրաժեշտությունը

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին նախօրեին Համայնքների պալատում  հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի փակմանը՝պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Մենք ձգտում ենք վերադառնալ բանակցություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հունվարի 18-ին ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ այնտեղ հումանիտար իրավիճակի վերաբերյալ, և երեկ հանդիպել եմ Ադրբեջանի դեսպանին և նշել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման հրատապ անհրաժեշտությունը։ «Սթարթ» հիմնադրամը, որի համար Միացյալ Թագավորությունը նշանակալից դոնոր է,  հատկացրել է 350,000 ֆունտ ստերլինգ՝  իրավիճակից տուժածներին աջակցելու համար»,-ասել բրիտանացի նախարարը։

Նա հայտնել է, որ պատրաստվում  է այցելել տարածաշրջան։ «Այն, ինչը մենք  պնդում ենք, դա բանակցություններին վերադառնալն է և այս հակամարտության խաղաղ կարգավորումը։ Ես մեկնելու եմ տարածաշրջան առաջիկա ամիսներին ու կընդգծեմ դա։ Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, և մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու, որ տարածաշրջանից դուրս ապակայունացնող ազդեցություններ չլինեն»,-ասել է Դոքերթին։

Էմմա Չոբանյան