Իսրայելի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Թեհրանի ու Բաքվի հարաբերությունների լարված իրավիճակում հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել Իսրայելի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։

Նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխվստահության վրա, Գալանտը գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։ Հասանովն էլ իր հերթին  շնորհավորել է Գալանտին Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ «Ահաբեկչական գործողություններ» ձևակերպումն, ըստ ամենայնի, վերաբերում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված  հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր անվտանգության ծառայության ղեկավարը, ինչին հաջորդել էր դեսպանատան աշխատանքի դադարեցումը։

Էմմա Չոբանյան