ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հակամարտության հավանականությունը չափազանց բարձր է․ Մաքքոլ

Լուրեր

29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ, հանրապետական Մայք Մաքքոլը կիրակի օրը հայտարարել է, որ Թայվանի շուրջ Չինաստանի հետ հակամարտության հավանականությունը «շատ մեծ է», գրում է VOA-ն։

Մեկնաբանությունը եղել է այն բանից հետո, երբ գեներալ Մայք Մինիհանը, որը ղեկավարում է Օդային փոխադրումների ավիացիոն հրամանատարությունը, իր հուշագրում զգուշացրել է, որ ԱՄՆ-ի  և Չինաստանի միջև պատերազմ հնարավոր է առաջիկա երկու տարվա ընթացքում. «Իմ ինտուիցիան ասում է, որ մենք պատերազմի մեջ ենք լինելու 2025 թվականին»,-գրել էր նա: «Հուսով եմ, որ նա սխալվում է… Բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ է», – ասել է Մաքքալը Fox-ին:

Գեներալի կարծիքը չի արտացոլում Պենտագոնի տեսակետը, այլ ցույց է տալիս ամենաբարձր մակարդակով ԱՄՆ զինվորականների մտահոգությունը Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Չինաստանի հնարավոր փորձի վերաբերյալ։

Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ Թայվանում նախագահական ընտրություններ կանցկացվեն 2024 թվականին՝ պոտենցիալ հնարավորություն ստեղծելով Չինաստանի համար ռազմական գործողություններ ձեռնարկելու համար, գրում է Minihan-ը։

Մաքքոլը նշել է, որ եթե Չինաստանը չկարողանա վերահսկողություն հաստատել Թայվանի վրա ոչ բռնի միջոցներով, «նրանք կքննարկեն ռազմական ներխուժման հնարավորությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք սրան»։

Տաթև Ֆռանգյան