Հռոմի պապի կոչը՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews.va-ն։

Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստն արևմտահայերենով․

«29 Յունուար 2023ի կիրակնօրեայ Մարեմեան Աղօթքը յատկանշուեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին նորոգուած կոչով` անյապաղ լուծում գտնելու Լաչինի Միջանցքին համար, «անմարդկային» նկատելով Արցախի մէջ շրջափակուած հայ բնակիչներուն իրավիճակը։

Անցեալ 18 դեկտեմբերին Ֆրանչիսկոս Սրբազան Պապը իր մտահոգութիւնը արտայայտած էր Լաչինի միջանցքին մէջ ստեղծուած իրավիճակին կապակցութեամբ, նշելով, թէ ինք «մասնաւորապէս մտահոգ է բնակչութեան մարդասիրական անկայուն պայմաններուն համար», ու այդ պայմաններուն «վատթարացումի վտանգին համար, ձմեռային եղանակի ընթացքին»։ Սրբազան Պապը ապա կոչ ուղղած էր հարցին մէջ ներգրաւուած անձերուն, որ «յանձնառու ըլլան խաղաղ լուծումներ գտնելու` յանուն մարդոց բարօրութեան»։

Նորին Սրբութեան մտահոգութիւնն ու կոչը ուղղուած էին Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչութեան, որոնց շարքին կան 30,000 մանուկներ։

Ազրպէյճանցիներու «բնապահպական» նկատառումներով կատարուած անոնց շրջապատումն ու աշխարհէն մեկուսացումը, մարդասիրական ճգնաժամի մեծ սպառնալիք է եւ ասոր համար է, որ ահամ մէկ ամիս ետք, Նորին Սրբութիւնը չի զլացաւ դարձեալ բարձրացնելու իր ձայնը ու անգամ մը եւս կոչ ուղղելու Լաչինի միջանցքի հարցին լուծում գտնելու համար, իր մօտիկութիւնը արտայայտելով անմեղ բնակչութեան որ կը դիմակայէ անմարդկային պայմաններ։

«Ես կը նորոգեմ կոչս ՝ Հարաւային Կովկասի Լաչինի միջանցքին տարածքին տիրող մարդասիրական լուրջ իրավիճակին ի տես։ Մօտիկ եմ բոլոր անոնց որոնք, ձմռան մէջ, ստիպուած են դիմակայել անմարդկային այդպիսի պայմաններ։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով ամէն ջանք գործադրել, լուծումներ գտնելու համար ի նպաստ մարդոց բարօրութեան» ըսաւ Ֆրանչիսկոս Պապը իր ուղղած կոչին մէջ»։