Սա պատմական իրադարձություն է․ ՀՀ-ի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։

Բացման խոսքում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի նախագահին Հայաստան այցի համար և որոշ մանրամասներ ներկայացրեց առաձնազրույցից։

«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նախագահի նստավայրում։ Սա պատմական իրադարձություն է։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը առաջին անգամ ժամանեց Հայաստան, որի համար շնորհակալություն եմ հայտնում։

Մենք հասցրեցինք մի փոքր զրուցել։ Եգիպտոսի նախագահը ներկայացրեց իր երկրի և տարածաշրջանի խնդիրները, ես ևս ներկայացրեցի Հայաստանի և տարածաշրջանի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ մեծ փորձ ունի միջնորդական առաքելությունում և, ամենակարևորը, խաղաղության օրակարգի շահերը ներկայացնող է՝ հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարակից է։ Եվ այս առումով մենք շատ նման ենք իրար։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այնպիսին է՝ հասնել խաղաղության տարածաշրջանում, հարևանների հետ խաղաղ, բարեկեցիկ կյանքով ապրել»,- ընդգծել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Հայաստանը Եգիպտոսի փորձի կարիքը կունենա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում։

«Ես անձամբ Եգիպտոսի նախագահի խորհրդի կարիքը ունեմ, որովհետև իր քաղաքական, ռազմական անցյալում ինքը մեծ փորձությունների առաջ է կանգնել, տեսել է պատերազմներ և հասել է նրան, որ Եգիպտոսը կայուն, զարգացող երկիր է դարձել։ Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այցի համար։ Վստահ եմ, որ այսօրվա մեր քննարկումները արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների զարգացմանը»,- եզրափակել է նախագահը։