Ավանդների ծավալն աճել է 27,3%-ով. ռեզիդենտները նախընտրում են խնայողությունները պահել ՀՀ դրամով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

դեկտեմբերի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 5 տրլն 122,6 մլրդ ՀՀ դրամ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ կենտրոնական բանկի տվյալներից։

Ավանդների ծավալը 2021թ.-ի նկատմամբ աճել է 27,28%-ով, ինչը վերջին 5 տարիներին արձանագրված ամենաբարձր աճն է։ Այս ցուցանիշը փաստում է ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մասին։

Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի դինամիկան 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։

Ներգրավված ավանդների 72,11%-ն ապահովվել է ռեզիդենտների, իսկ 27,8%-ը՝ ոչ ռեզիդենտների կողմից։ Ոչ ռեզիդենտներն իրենց ֆինանսական միջոցների հիմնական հատվածը՝ 84,93%-ը, նախընտրել են բանկերում որպես ավանդ ներդնել արտարժույթով։

Ի տարբերություն ոչ ռեզիդենտների, ռեզիդենտներն իրենց միջոցների կեսից ավելին՝ 56,37%-ը, գերադասել են ներդնել ազգային արժույթով, ինչը փաստում է ազգային արժույթի նկատմամբ ռեզիդենտների կողմից վստահության մասին։

2022թ.-ի դեկտեմբերի դրությամբ, ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված ընդհանուր վարկերի ծավալը կազմել է 4 տրլն 475,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 4,19%-ով։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2022թ.-ին վարկային պորտֆելի ամենամեծ մասը բաժին է ընկել տնային տնտեսություններին՝ 2 տրլն 170,5 մլրդ ՀՀ դրամ։ Այս ցուցանիշը 2021թ.-ի համեմատ աճել է 12,99%-ով։

Ինչ վերաբերում է բիզնես ոլորտին տրամադրված վարկերին, ապա այստեղ նկատվել է բացասական դինամիկա, մասնավորապես, 2021թ.-ի նկատմամբ վարկերի ընդհանուր ծավալը նվազել է 3,4%-ով՝ կազմելով 1 տրլն 895.6 մլրդ ՀՀ դրամ։

Ստորև ներկայացված է ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի դինամիկան ըստ տնտեսության հատվածների 2017-2022թթ.-ին՝ արտահայտված մլրդ դրամով։