Գյուղից մարդը եկել, դուդուկն առել, հրապարակում նվագում է․ 800 հազար տուգանե՞ք․ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթը:

Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում և այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ երաժիշտներին, նկարողներին, երգող-պարողներին և նմանատիպ գործունեություն իրականացնողներին:

Առաջարկվում է, որ Երևանում և համայնքներում այսուհետև այդպիսի գործունեության իրականացման պայմաններն ու պահանջները սահմանեն համայնքների ավագանիները: Այսինքն` կախված համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից` սահմանվեն կանոններ և վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր: Առաջարկվում է սահմանել տույժ` նվազագույն աշխատավարձի 100- ապատիկի, իսկ կրկնվելու դեպքում 200-ապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականության գործիքների բռնագանձում։

Պատգամավորները կարևորեցին նախագծի ընդունումը։ Հնչեցին նաև որոշ մտահոգություններ:

«Գյուղից մարդը եկել, դուդուկն առել, հրապարակում նվագում է․ 800 հազար տուգանե՞ք․ դա այնքան էլ արդարացի չի լինի,- ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ առաջարկելով միանգամից չտուգանել, այլ առաջին անգամ զգուշացնել-իրազեկել, հետո կրկնվելու դեպքում տուգանել։

Մանրամասները՝ տեսանյութում։