Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
Բոլորը

Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ։ Պետք է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքները բոլոր ուղիներով նորմալացման համար, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և քաղաքացիական հասարակության գծով շփումներ»,- հավելել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը ԼՂ-ում խաղաղապահների հրամանատարության հետ, ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Նրա խոսքով՝ «ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, որոնք սահմանափակվում են ապաէսկալացիայի կոչերով, հայտարարություններով, Ռուսաստանը տեղում լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում»։

«Մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության: Եվ մենք դիմում ենք Բաքվին և Երևանին՝ քաղաքական կամք դրսևորելու՝ առկա տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան