Որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի ԲԿ են ուղեկցում՝ բուժզննության․ մարզպետարանը՝ դպրոցում գազից թունավորվելու դեպքի մասին

Լուրեր

29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ․ տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։

«Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնում ենք, որ որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի բժշկական կենտրոն են ուղեկցում՝ բուժզննության, սակայն լուրջ խնդիրներ չկան:

Կոտայքի մարզպետարանը պարբերաբար տեղեկատվություն կներկայացնի աշակերտների առողջական վիճակի վերաբերյալ:

Բոլորին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։