Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում, պատերազմը կարող է տարիներ ձգվել․ Bloomberg

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժումից գրեթե մեկ տարի անց, որը պետք է մի քանի շաբաթ տևեր, նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա՝ միաժամանակ իր երկիրը նախապատրաստելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ հակամարտությանը։ Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակման մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Պուտինը պատրաստվել է նրան, որ հակամարտությունը երկար տարիներ է տևելու։ Կրեմլը ձգտում է ցուցադրել, որ իր զորքերը կարող են վերադարձնել  նախաձեռնությունը մի քանի ամսվա նահանջից հետո՝ ճնշում գործադրելով Կիևի և նրա դաշնակիցների վրա՝ համաձայնության գալ ինչ-որ զինադադարի շուրջ, որը թույլ կտա Ռուսաստանին վերահսկողություն պահպանել այն տարածքի նկատմամբ, որն այժմ զբաղեցնում է: Bloomberg-ի հետ զրույցում այսպես են նկարագրել իրավիճակը ռուս պաշտոնյաներն ու նրանց խորհրդականները։

Նույնիսկ Պուտինը չի կարողացել հերքել ռուսական բանակի թույլ կողմերը։ Ռուսական զորքերը կորցրել են Ուկրաինայում իրենց նախնական նվաճումների կեսից ավելին։ Գործակալության աղբյուրներն ասում են, որ ռազմաճակատում մշտական ​​անհաջողությունները Կրեմլում շատերին ստիպել են ավելի իրատես լինել իրենց հավակնությունների վերաբերյալ և ընդունել, որ նույնիսկ ներկայիս ճակատային գիծը պահելը ձեռքբերում կլինի:

Սակայն Պուտինը նախկինի պես համոզված է, որ ավելի մեծ ուժերը և կորուստներ կրելու՝ Ռուսաստանի պատրաստակամությունը թույլ կտան հաղթանակ տանել՝ չնայած անհաջողություններին։

Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրները ենթադրում են, որ հարձակման վերսկսումը կարող է լինել փետրվար-մարտին։ Նրանց մեկնաբանությունները համահունչ են Ուկրաինայի և նրա դաշնակիցների մտավախություններին, և հարձակումը կարող է սկսվել մինչև ԱՄՆ-ից և Եվրոպայից Կիևին մարտական ​​տանկեր ուղարկելը:

Պուտինի վճռականությունն ազդարարում է պատերազմի ևս մեկ մահացու էսկալացիայի մասին, երբ Կիևը պատրաստվում է առաջ գնալ և մերժել ցանկացած զինադադար, որը կենթադրի օկուպացված տարածքները թողնել ՌԴ-ին։ Պուտինը կարծում է, որ այլ տարբերակ չունի, քան հաղթել այս գործողությունում, որը նա համարում է էկզիստենցիալ հակամարտություն: Այս գարնանը հնարավոր է մոբիլիզացիայի նոր փուլ, ասել են Bloomberg-ի աղբյուրները՝ նշելով, որ  տնտեսությունն ու հասարակությունը գնալով հարմարվում են պատերազմի կարիքներին:

Հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի և եվրոպական հետախուզական գործակալություններին հետաքրքրում է՝ արդյո՞ք Ռուսաստանը ռեսուրսներ ունի խոշոր նոր հարձակման համար, մինչ այդ էլ Ուկրաինայի դաշնակիցներն առաջին անգամ պատրաստվում են մարտական ​​տանկեր ուղարկել, որոնք կարող են օգնել ուկրաինական ուժերին՝ ճեղքել ռուսական գծերը։

Էմմա Չոբանյան