Արգենտինայի ԱԳՆ-ն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արգենտինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia պարբերականին:

Լրատվամիջոցը նշում է, որ Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 26-ին արտգործնախարարության իր գրասենյակում ընդունել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային խորհրդի (ՀԱԽ) տարածաշրջանային տնօրեն Արամ Մուրադյանին։

«ՀԱԽ տնօրենն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնել հումանիտար իրավիճակի առնչությամբ, որում հայտնվել է Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) արդեն 45 օր շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակումից։ Արտգործնախարարին նաև ասվել է Արգենտինայի կողմից ադրբեջանական պետության գործողությունները դատապարտելու և մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը երաշխավորելը պահանջելու անհրաժեշտության մասին», – նշում է պարբերականը։

Հանդիպումից հետո Արգենտինայի ԱԳՆ-ն «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը»։

«Նախարարը նաև կրկնել է այն սկզբունքները, որոնք ուղղորդում են Արգենտինայի գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության և վեճերի խաղաղ կարգավորման հարցում», – նշում է Diario Armenia-ն։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինայի Արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Կլաուդիո Ջ. Ռոզենցվայգը, Եվրոպական հարցերով նախարար Պաբլո Մ. Պինեյրոն և Ֆլորենսիա Զանիկյանը՝ Հայ Ազգային Խորհրդից: