Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավարին. Ռուբեն Վարդանյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱՀ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Նրանք կոչ են անում անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Տիկին ֆոն դեր Լեյենը պատասխանատու է Ադրբեջանից ԵՄ գազի մատակարա րումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Տիկին ֆոն դեր Լեյենը պատասխանատու է Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Մտահոգ մայրերը իրավացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ԵՄ երկրների երեխաների պես, տաք ու լուսավոր տներում ապրելու, նորմալ սնվելու, դպրոց ու մանկապարտեզ հաճախելու և բժշկական օգնություն ստանալու հնարավորություն ունենան։ Արցախի երեխաներն ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Փակելով գազատարը և հոսանքազրկելով Արցախը ձմռան պայմաններում, Ադրբեջանն ու նրա ղեկավարությունը 30 հազար երեխաների զրկում են այդ իրավունքից։
Ստեղծված ճգնաժամի պայմաններում կանայք դրսևորում են իրենց վճռականությունն ու ուժը: Նրանք մեր հերոսներն են և արդարության համար պայքարողները։ Այսօր նրանք մեզ համար հաստատակամության և դժվարություններին դիմակայելու օրինակ են ծառայում՝ հիշեցնելով բոլորիս բնորոշ մարդկայնության մասին։
Ես ողջունում եմ մեր կանանց նախաձեռնությունը և աջակցում եմ նրանց։ Ես հիանում եմ նրանց արիությամբ և տոկունությամբ: Յուրաքանչյուր ոք, ով կարող է օգնել նրանց, պետք է դա անի: Հանուն կյանքի, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի։

Բաց նամակը հասանելի է change.org կայքում»,-նշված է հաղորդագրության մեջ։