Լեհաստանի Սենատի հանձնաժողովը Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասին բանաձև է ընդունել
Քաղաքականություն
26.01.2023 | 18:56Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին թվիթերյան գրառման հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը։
«Մենք ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով հանձնաժողովի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասվում է դեսպանատան գրառման մեջ։
Էմմա Չոբանյան