Արևմտյան դաշնակիցները քննարկում են Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը․ Politico

Լուրեր

19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

ՆԱՏՕ-ում քննարկումներ են սկսվել Ուկրաինային ռեակտիվ կործանիչներ մատակարարելու հարցի շուրջ։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Հիմա, երբ ամերիկյան Abrams-ների և գերմանական Leopard-ների փոխանցման որոշումները կայացվել են, ընդունվել է ուկրաինական ավիացիան ուժեղացնելուն ուղղված հաջորդ տրամաբանական քայլը»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ կործանիչների շուրջ բանակցություններում շարժիչ ուժը Մերձբալթյան երկրներն են։ Բանակցողները կանխատեսում են, որ բանավեճն ավելի բուռն կլինի, քան տանկերի մատակարարման շուրջ վեճերի դեպքում էր։

Politico-ի հետ զրույցում աղբյուրները հայտնել են, որ իրենց կառավարություններն այլևս անհնարին չեն համարում Ուկրաինային որևէ զենքի մատակարարումը, թեև էսկալացիայի ռիսկը պահպանվում է։

Վաշինգտոնում անանուն դիվանագետի խոսքով՝ դաշնակիցներն արդեն անցել են մի քանի կարմիր գիծ, ​​որոնք պոտենցիալ սպառնում էին սրել հակամարտությունը: Նա նշել է, որ սկզբում դրանք HIMARS-ներն էին, հետո՝ ծանր տանկերը։

«Այսօր կործանիչների մատակարարման հնարավորությունը փոքր է թվում, սակայն մենք կարող ենք դա քննարկել 2-3 շաբաթից»,- լրատվամիջոցին ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան